Դիլիջանում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են «ԳԱԶ-53»-ի 6 անիվները, շարժիչն ու նստատեղերը
ОБЩЕСТВОՀունվարի 7-ին, ժամը 22:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76/7 շենքի մոտակայքում, այրվում են թղթե արկղեր. առկա է կայանած ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:57-ին, մարվել՝ 23:21-ին: Մոտ 100 քմ տարածքում այրվել են կուտակած թղթե արկղեր, 4 աղբարկղում՝ աղբ, և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) 6 անիվները, շարժիչն ու նստատեղերը՝ մասամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



