Դիլիջանում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են «ԳԱԶ-53»-ի 6 անիվները, շարժիչն ու նստատեղերը
SOCIETYՀունվարի 7-ին, ժամը 22:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76/7 շենքի մոտակայքում, այրվում են թղթե արկղեր. առկա է կայանած ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:57-ին, մարվել՝ 23:21-ին: Մոտ 100 քմ տարածքում այրվել են կուտակած թղթե արկղեր, 4 աղբարկղում՝ աղբ, և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) 6 անիվները, շարժիչն ու նստատեղերը՝ մասամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



