Տոնի Կրոսը ծանր վնասվածք է ստացել
СПОРТՄադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը ծանր վնասվածք է ստացել «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում եւ փոխարինվել, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը: Այդ խաղում «Ռեալը» տանը պարտվել էր 0:2 հաշվով:
29-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի առբերող մկանների ջլերի մասնակի կտրվածք: Ապաքինման ժամկետը չի նշվում: Սպասվում է, որ առաջիկա հանդիպումներում Կրոսին կփոխարինի իսպանացի Իսկոն: Հիշեցնենք, որ վնասվածք ունի նաեւ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը:
Հունվարի 13-ին «Ռեալը» կհյուրընկալվի «Բետիսին»:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



