Տոնի Կրոսը ծանր վնասվածք է ստացել
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը ծանր վնասվածք է ստացել «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում եւ փոխարինվել, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը: Այդ խաղում «Ռեալը» տանը պարտվել էր 0:2 հաշվով:
29-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի առբերող մկանների ջլերի մասնակի կտրվածք: Ապաքինման ժամկետը չի նշվում: Սպասվում է, որ առաջիկա հանդիպումներում Կրոսին կփոխարինի իսպանացի Իսկոն: Հիշեցնենք, որ վնասվածք ունի նաեւ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը:
Հունվարի 13-ին «Ռեալը» կհյուրընկալվի «Բետիսին»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



