Վրաստանում խոզի գրիպից մահվան 9-րդ դեպքն է գրանցվել
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանում 40-ամյա կինը խոզի գրիպի (H1N1) 9-րդ զոհն է դարձել, հաղորդում է Rustavi 2հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կինն օրեր առաջ սուր շնչառական վարակով և թթվածնի անբավարարությամբ հոսպիտալացվել էր: Չնայած բուժմանը՝ նա հունվարի 6-ին մահացել է:
Վրաստանի առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր բնակիչներին պատվաստվել գրիպի դեմ և հետևել հիգիենայի կանոններին:
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն լրագրողների հետ զրույցում կրկին վստահեցրել է, որ երկրում համաճարակ չկա: Նրա խոսքով՝ հունվարի 7-ի դրությամբ Վրաստանում կա 162 լաբորատոր հաստատված դեպք, որոնցից 158-ը H1N1 վիրուսով վարակման դեպքեր են:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



