Վրաստանում խոզի գրիպից մահվան 9-րդ դեպքն է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում 40-ամյա կինը խոզի գրիպի (H1N1) 9-րդ զոհն է դարձել, հաղորդում է Rustavi 2հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կինն օրեր առաջ սուր շնչառական վարակով և թթվածնի անբավարարությամբ հոսպիտալացվել էր: Չնայած բուժմանը՝ նա հունվարի 6-ին մահացել է:
Վրաստանի առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր բնակիչներին պատվաստվել գրիպի դեմ և հետևել հիգիենայի կանոններին:
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն լրագրողների հետ զրույցում կրկին վստահեցրել է, որ երկրում համաճարակ չկա: Նրա խոսքով՝ հունվարի 7-ի դրությամբ Վրաստանում կա 162 լաբորատոր հաստատված դեպք, որոնցից 158-ը H1N1 վիրուսով վարակման դեպքեր են:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



