Ինքնաթիռի անսարքությո՞ւն, թե՞ ավիաընկերության խնդիրը Մոսկվայի հետ է. Գյումրի-Մոսկվա թռիչքը չեղարկվել է (լուսանկարներ, տեսանյութ)
ОБЩЕСТВОԳյումրիի օդանավակայանում Գյումրի-Մոսկվա այսօրվա թռիչքը չեղարկվել է: Հստակ պատասխան դեռևս չեն տվել ուղևորներին: Ասել են, որ թռիչքը կուշանա մեկ ժամ, ուղևորների մի մասին նախ տարել են ինքնաթիռ, ապա հետ բերել շենք: Պարզվել է, որ ինքնաթիռը սարքին վիճակում չէ, իսկ խնդիրը կարգավորելու համար Երևանից մարդ պետք է հրավիրվի: Թե երբ կկարգավորվի խնդիրը պատասխանատուներից ոչ ոք հստակ պատասխան չի տալիս: Ընդհանուր հայտարարություն դեռևս չկա: Ուղևորների մի մասը հրաժարվում է թռիչքից, մյուս մասը նախընտրում է սպասել: Չհրաժարվողներին առաջարկում են թողնել հեռախոսահամարներ և գնալ, իսկ խնդրի կարգավորումից հետո կապ կհաստատեն իրենց հետ: Մարդկանց շրջանում նաև շշուկներ են տարածվում, որ խնդիրը ինքնաթիռի անսարքությունը չէ, այլ ավիաընկերությունը խնդիրներ ունի Մոսկվայի հետ:


1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



