Ինքնաթիռի անսարքությո՞ւն, թե՞ ավիաընկերության խնդիրը Մոսկվայի հետ է. Գյումրի-Մոսկվա թռիչքը չեղարկվել է (լուսանկարներ, տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրիի օդանավակայանում Գյումրի-Մոսկվա այսօրվա թռիչքը չեղարկվել է: Հստակ պատասխան դեռևս չեն տվել ուղևորներին: Ասել են, որ թռիչքը կուշանա մեկ ժամ, ուղևորների մի մասին նախ տարել են ինքնաթիռ, ապա հետ բերել շենք: Պարզվել է, որ ինքնաթիռը սարքին վիճակում չէ, իսկ խնդիրը կարգավորելու համար Երևանից մարդ պետք է հրավիրվի: Թե երբ կկարգավորվի խնդիրը պատասխանատուներից ոչ ոք հստակ պատասխան չի տալիս: Ընդհանուր հայտարարություն դեռևս չկա: Ուղևորների մի մասը հրաժարվում է թռիչքից, մյուս մասը նախընտրում է սպասել: Չհրաժարվողներին առաջարկում են թողնել հեռախոսահամարներ և գնալ, իսկ խնդրի կարգավորումից հետո կապ կհաստատեն իրենց հետ: Մարդկանց շրջանում նաև շշուկներ են տարածվում, որ խնդիրը ինքնաթիռի անսարքությունը չէ, այլ ավիաընկերությունը խնդիրներ ունի Մոսկվայի հետ:


1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



