Փոքրիկ աղջիկը Սուրբ ծնունդն անցկացրել է անօթեւաններին նվերներ բաժանելով
ОБЩЕСТВО6-ամյա աղջիկը Սուրբ ծնունդն անցկացրել է Գլազգոյի փողոցներում անօթեւաններին ապուր եւ նվերներ բաժանելով՝ տեղեկացնում է The Daily Mail-ը։
Փերլի Ռոուզ Մակգոուենը տոնից առաջ վերադառնում էր կինոյից, երբ փողոցում քնած մարդ տեսավ։ Հաջորդ օրը, նվերներ փաթեթավորելով, նա իր 57-ամյա Մարտին պապիկին խնդրեց օգնել իրեն պայուսակներում իրեր հավաքել անօթեւանների համար։
Նրա տատիկը ապուր եփեց, իսկ ընտանիքի մյուս անդամներն առաջարկեցին բուտերբրոդներ պատրաստել։ Անօթեւանների նվերների մեջ կային նաեւ չիպսեր, քաղցրավենիք, գուլպաներ եւ 20 ֆունտ սթեռլինգով ծրարներ։
Սկզբում ամբողջ ընտանիքը ավտոմեքենայով Գլազգոյի փողոցներում աղքատների էր փնտրում, այնուհետեւ որոշեցին որոնումները ոտքով շարունակել։ Աղջիկը պատմել է, որ նվեր ստացողներից մեկն անգամ հուզվել է։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



