Փոքրիկ աղջիկը Սուրբ ծնունդն անցկացրել է անօթեւաններին նվերներ բաժանելով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ6-ամյա աղջիկը Սուրբ ծնունդն անցկացրել է Գլազգոյի փողոցներում անօթեւաններին ապուր եւ նվերներ բաժանելով՝ տեղեկացնում է The Daily Mail-ը։
Փերլի Ռոուզ Մակգոուենը տոնից առաջ վերադառնում էր կինոյից, երբ փողոցում քնած մարդ տեսավ։ Հաջորդ օրը, նվերներ փաթեթավորելով, նա իր 57-ամյա Մարտին պապիկին խնդրեց օգնել իրեն պայուսակներում իրեր հավաքել անօթեւանների համար։
Նրա տատիկը ապուր եփեց, իսկ ընտանիքի մյուս անդամներն առաջարկեցին բուտերբրոդներ պատրաստել։ Անօթեւանների նվերների մեջ կային նաեւ չիպսեր, քաղցրավենիք, գուլպաներ եւ 20 ֆունտ սթեռլինգով ծրարներ։
Սկզբում ամբողջ ընտանիքը ավտոմեքենայով Գլազգոյի փողոցներում աղքատների էր փնտրում, այնուհետեւ որոշեցին որոնումները ոտքով շարունակել։ Աղջիկը պատմել է, որ նվեր ստացողներից մեկն անգամ հուզվել է։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



