Թուրքիայում Ամանորին ընդառաջ ԻՊ անդամ լինելու կասկածանքով տասնյակ մարդիկ են ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում Ամանորին ընդառաջ հակաահաբեկչական գործողությունների շրջանակում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու համար կասկածվող տասնյակ անձինք, այս մասին գրում է gazeteduvar.com.tr-ը:
Նշվում է, որ գործողությունն իրականացվել է Անկարայի դատախազության որոշմամբ:
Հայտնի է, որ մայրաքաղաք Անկարայում ԻՊ-ի անդամ լինելու կասկածանքով ձերբակալվել է 64 մարդ, ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացրել նաև Սամսուն քաղաքում՝ ձերբակալելով 10 մարդու:
Ըստ աղբյուրի՝ Սամսունում ձերբակալվածներն Իրաքի քաղաքացիներ են: Մյուս ձերբակալվածների քաղաքացիության մասին տեղեկություններ չկան:
Նշենք, որ 2017 թվականի հունվարի 1-ին ԻՊ-ը ահաբեկչական հարձակում էր նախաձեռնել Ստամբուլի հայտնի «Ռեինա» ակումբում, ինչի հետևանքով զոհվել էր 39 մարդ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



