Թուրքիայում Ամանորին ընդառաջ ԻՊ անդամ լինելու կասկածանքով տասնյակ մարդիկ են ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում Ամանորին ընդառաջ հակաահաբեկչական գործողությունների շրջանակում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու համար կասկածվող տասնյակ անձինք, այս մասին գրում է gazeteduvar.com.tr-ը:
Նշվում է, որ գործողությունն իրականացվել է Անկարայի դատախազության որոշմամբ:
Հայտնի է, որ մայրաքաղաք Անկարայում ԻՊ-ի անդամ լինելու կասկածանքով ձերբակալվել է 64 մարդ, ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացրել նաև Սամսուն քաղաքում՝ ձերբակալելով 10 մարդու:
Ըստ աղբյուրի՝ Սամսունում ձերբակալվածներն Իրաքի քաղաքացիներ են: Մյուս ձերբակալվածների քաղաքացիության մասին տեղեկություններ չկան:
Նշենք, որ 2017 թվականի հունվարի 1-ին ԻՊ-ը ահաբեկչական հարձակում էր նախաձեռնել Ստամբուլի հայտնի «Ռեինա» ակումբում, ինչի հետևանքով զոհվել էր 39 մարդ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



