Ճապոնիայում պայթյուն է որոտացել սրճարաններից մեկում. տասնյակ վիրավորներ կան
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի հյուսիսային շրջանի Սապորո քաղաքի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 42 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ճապոնական լրատվական աղբյուրին:
Հաղորդվում է, որ պայթյունից հետո սրճարանում հրդեհ է բռնկվել: Փրկարարներին արդեն հաջողվել է մարել կրակը: Աղբյուրի փոխանցմամբ՝ սրճարանի շենքը գրեթե ամբողջովին փլուզվել է:
Ավելի վաղ հաղորդվում էր կրկնակի պայթյունի վտանգի մասին, ինչով պայմանավորված տեղի բնակիչներին խորհուրդ էին տալիս չմոտենալ սրճարանի տարածքին:
Ներկա պահին պայթյունի պատճառներն անհայտ են, սակայն ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում գազի հոտ էր զգացվել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



