Ճապոնիայում պայթյուն է որոտացել սրճարաններից մեկում. տասնյակ վիրավորներ կան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի հյուսիսային շրջանի Սապորո քաղաքի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 42 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ճապոնական լրատվական աղբյուրին:
Հաղորդվում է, որ պայթյունից հետո սրճարանում հրդեհ է բռնկվել: Փրկարարներին արդեն հաջողվել է մարել կրակը: Աղբյուրի փոխանցմամբ՝ սրճարանի շենքը գրեթե ամբողջովին փլուզվել է:
Ավելի վաղ հաղորդվում էր կրկնակի պայթյունի վտանգի մասին, ինչով պայմանավորված տեղի բնակիչներին խորհուրդ էին տալիս չմոտենալ սրճարանի տարածքին:
Ներկա պահին պայթյունի պատճառներն անհայտ են, սակայն ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում գազի հոտ էր զգացվել:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



