Ընդդիմադիր լայն ճակատ՝ ԱԺ–ից դուրս. «Փաստ»
АНАЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները վճռեցին ոչ միայն նոր խորհրդարանի, այլև արտախորհրդարանական ընդդիմության կազմը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ խորհրդարանից դուրս մնացած գործուն ուժերի քանակը ավելի շատ է, քան խորհրդարանում հայտնվածներինը: Արտախորհրդարանական հարթակում հայտնվեցին հին ուժերից ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն, նորերից՝ «Սասնա ծռերն» ու «Քաղաքացու որոշումը»: Սրանք հիմնական ուժերն են, որոնք ակնհայտորեն չեն դադարեցնելու իրենց գործունեությունը խորհրդարան չանցնելուց հետո:
Ուշագրավ է, սակայն, ոչ միայն խորհրդարանից դուրս մնացած ուժերի քանակը, այլև բովանդակային կողմը, մանավանդ այդ ուժերի և խորհրդարանում հայտնվածների բովանդակությունը: Փաստացի խորհրդարանում այժմ հայտնված ուժերը դիրքավորվում են կամ լիբերալ կամ նեոլիբերալ: Խորհրդարանից դուրս մնացած ուժերից երեքն էլ, ընդհակառակը, ներկայանում են որպես ազգային կամ ազգայնական: Խոսքը ՀՀԿ–ի, ՀՅԴ–ի, «Սասնա ծռերի» մասին է: Միաժամանակ, արտախորհրդարանական ուժերից երկուսն էլ՝ ՀՅԴ–ն ու «Քաղաքացու որոշումը»՝ առավել սոցիալական պետության, պետության ուժեղ ձեռքի կողմնակիցներ են, ի հակառակ խորհրդարանում հայտնված ուժերի, որոնք առավելապես ազատ շուկայական մոդելի կողմնակիցներ են:
Իհարկե, խոսքն այստեղ ոչ թե իրական գաղափարախոսությունների մասին է, այլ դիրքավորումների: Իրական գաղափարախոսություններ, որոնք կդառնային քաղաքական ուժերի գործելաոճի հիմնական թելադրող ուժը, չկան: Դա ակնհայտ երևում է, օրինակ, լիբերալ դիրքավորվող, բայց առաջին իսկ օրից խոշոր բիզնեսի քաղաքական ներկայացվածության դեմ պայքար հռչակած «Լուսավոր Հայաստանի» դեպքում: Նմանօրինակ հակադրություններ շատ են նաև իշխող ուժի հայտարարություններում, երբ մի կողմից հռչակվում է ազատ շուկայական տնտեսություն, որտեղ իրենց ֆունկցիան, ըստ իրենց, միայն բյուջեն չթալանելն է, մյուս կողմից էլ պոտենցիալ ներդրողներին որպես երաշխիք ձևակերպվում է ԱԱԾ աշխատակցով ապահովելը:
Մի խոսքով ակնհայտ է, որ առաջիկա ժամանակներում քաղաքականությունը Հայաստանում չի սահմանափակվելու բացառապես ԱԺ–ի պատերից ներս եղած ուժերով: Խորհրդարանից դուրս էլ կան հին ու նոր ուժեր, որոնց ազդեցությունը քաղաքական կյանքի վրա մեծանալու պոտենցիալ ունի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
4
Соловьев пригрозил Азербайджану специальной военной операцией
5
В Арташате найдена древнейшая церковь Армении