ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Աֆղանստանում 23 քաղաքացի է զոհվել. ՄԱԿ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ ավիահարվածի հետևանքով Աֆղանստանում 23 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնց մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ մեջբերելով ՄԱԿ-ի տվյալները:
Ինչպես հաղորդվում է, ավիահարվածը հասցվել է հինգշաբթի Հելմենդ նահանգի տարածքում՝ աֆղանական և ամերիկյան ուժերի համատեղ գործողությունների ժամանակ:
Աղբյուրի տվյալներով՝ 10 երեխա և 8 կին է զոհվել: Ամերիկյան ուժերի խոսքով՝ իրենք հետաքննություն են իրականացնում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017-ի օգոստոսին կրկին նոր զորք էր ուղարկել Աֆղանստան՝ պայքարելու «Թալիբան» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների գրոհայինների դեմ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



