ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Աֆղանստանում 23 քաղաքացի է զոհվել. ՄԱԿ
INTERNATIONAL NEWSԱՄՆ ավիահարվածի հետևանքով Աֆղանստանում 23 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնց մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ մեջբերելով ՄԱԿ-ի տվյալները:
Ինչպես հաղորդվում է, ավիահարվածը հասցվել է հինգշաբթի Հելմենդ նահանգի տարածքում՝ աֆղանական և ամերիկյան ուժերի համատեղ գործողությունների ժամանակ:
Աղբյուրի տվյալներով՝ 10 երեխա և 8 կին է զոհվել: Ամերիկյան ուժերի խոսքով՝ իրենք հետաքննություն են իրականացնում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017-ի օգոստոսին կրկին նոր զորք էր ուղարկել Աֆղանստան՝ պայքարելու «Թալիբան» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների գրոհայինների դեմ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



