Քարոզարշավ՝ առանց ինտրիգների. «Փաստ»
АНАЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: Ոչ պաշտոնապես այն մեկնարկել էր ավելի վաղ: Հետհեղափոխականությունից զատ, որը, բնականաբար, կրկնապատկում է քարոզարշավի բովանդակությունը, շարունակում է գործել ռեյտինգային ընտրակարգը, ինչը նշանակում է մոտ 1500 պատգամավորության թեկնածու: Այս հանգամանքն էլ իր հերթին նշանակում է 1500 ֆեյսբուքյան նորաբաց էջեր՝ «քաղաքական գործիչ» վերամբարձ նկարագրությամբ, 1500 կարգախոս, 1500 բուկլետ, 1500 «ծնվել եմ, ավարտել եմ, անդամագրվել եմ» բովանդակությամբ տեքստեր:
Մեծ հաշվով, իհարկե, քարոզարշավը որևէ էական ազդեցություն չի կարող ունենալ ընտրության հիմնական արդյունքի վրա: Սովորաբար հետհեղափոխական ընտրություններում հաղթում է հեղափոխության թիմը՝ իշխանությունը: Որոշակի ինտրիգ կա խորհրդարան անցնող ուժերի և ընդդիմության դաշտում թիվ 1–ը լինելու շուրջ ծավալվող մրցակցության շուրջ: Այս իմաստով քարոզարշավը գուցե նշանակություն ստանա՝ կախված այն հանգամանքից, թե որ ուժն այս ընթացքում կկարողանա իր կողմը քաշել չկողմնորոշված էլեկտորատին: Իսկ չկողմնորոշված էլեկտորատը այս պահին սակավ է: Այս իմաստով ամենահեշտը իշխանության և ՀՀԿ–ի գործն է՝ երկուսի էլեկտորատն էլ, ըստ էության, պարզ է:
Ամեն դեպքում, քարոզարշավն ինքնին շատ կարևոր ազդակ է նրա, թե ինչպիսին է քաղաքական հաղորդակցության լեզուն, քաղաքականության բովանդակությունը: Հատկապես հիմա, երբ քարոզարշավի դերակատարությունը զրոյական է ընտրության հաղթողին որոշելու հարցում, իշխանություններն ունեն ռեալ շանս հասարակության հետ նոր որակի զրույցի բռնվելու, հետընտրական իրենց անելիքներն առավել հստակ ու առարկայական ներկայացնելու առումով: Թեպետ, վերջին հաշվով, մեծամասամբ առաջնային է լինելու «մեր տղեն ա» կամ «մեր աղջիկն ա» «քարոզչամիջոցը»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



