Հալեպի ուղղությամբ ահաբեկիչները քլոր պարունակող հրթիռներ են արձակել. կան տուժածներ
МЕЖДУНАРОДНОЕՀալեպի բնակելի շրջաններից մեկն ահաբեկիչները հրետակոծել են քլոր պարունակող հրթիռներով, հաղորդում է SANA լրատվական գործակալությունը, հղում անելով քաղաքի ոստիկանությանը:
Աղբյուրը նշում է, որ հրետակոծվել է Հալեպի ալ-Խալիդիա շրջանը, որի հետևանքով տուժել է մոտ երեսուն խաղաղ բնակիչ: Նրանք տառապել են շնչահեղձությունից և շտապ տեղափոխվել են հիվանդանոց:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ զինյալները կրակ են բացել նաև Ալ-Զահրա շրջանի և Նիլ փողոցի ուղղությամբ:
Հալեպի արվարձանում տեղակայված ահաբեկիչներն ականանատերերով և ինքնաշեն հրթիռներով պարբերաբար կրակի տակ են առնում քաղաքի ծայրամասերն ու կենտրոնը, ինչի հետևանքով զոհվում են բանակի զինվորներ և խաղաղ բնակիչներ
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



