Հալեպի ուղղությամբ ահաբեկիչները քլոր պարունակող հրթիռներ են արձակել. կան տուժածներ
INTERNATIONAL NEWSՀալեպի բնակելի շրջաններից մեկն ահաբեկիչները հրետակոծել են քլոր պարունակող հրթիռներով, հաղորդում է SANA լրատվական գործակալությունը, հղում անելով քաղաքի ոստիկանությանը:
Աղբյուրը նշում է, որ հրետակոծվել է Հալեպի ալ-Խալիդիա շրջանը, որի հետևանքով տուժել է մոտ երեսուն խաղաղ բնակիչ: Նրանք տառապել են շնչահեղձությունից և շտապ տեղափոխվել են հիվանդանոց:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ զինյալները կրակ են բացել նաև Ալ-Զահրա շրջանի և Նիլ փողոցի ուղղությամբ:
Հալեպի արվարձանում տեղակայված ահաբեկիչներն ականանատերերով և ինքնաշեն հրթիռներով պարբերաբար կրակի տակ են առնում քաղաքի ծայրամասերն ու կենտրոնը, ինչի հետևանքով զոհվում են բանակի զինվորներ և խաղաղ բնակիչներ
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



