Ереван, 28.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Նույնականացման քարտերով քվեարկելու նախագծում նոր փոփոխություններ են կատարվել

ОБЩЕСТВО

Նույնականացման քարտերով քվեարկելու մասին օրենսդրական նախաձեռնության հեղինակները օրենքի նախագծում  քվեարկության գործընթացը վերահսկող նոր մեխանիզմ են սահմանել: ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ ռեժիմի ընթացքում առաջարկներ են ներկայացրել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունները: «Առաջարկները եղել են բազմաթիվ, քննարկումները շարունակվել են ու եղել են տևական: Մեր գործընկերները ներկայացրել են իրենց առաջարկները, որոնք տեղ են գտել նախագծի ամփոփաթերթում: Առաջարկների իմաստը կայանում է հետևյալում, որ պետք է ընտրացուցակներում նշումների սյունյակում նշվի, թե որ քաղաքացիներն են ընտրական գործընթացին մասնակցել նույնականացման քարտերով, այնուհետև դա հաշվառվի և արձանագրության մեջ նշվի, թե քանի հոգի են նույնականացման քարտով մասնակցել տվյալ տեղամասում»,-  ընդգծեց Սահակյանը՝ հավելելով, որ այդ առաջարկն ընդունվել է հեղինակների կողմից:

Հովհաննես Սահակյանը նշեց, որ օրենսդրական փաթեթում կատարված փոփոխությունը հնարավորություն կտա հանրաքվեի ամփոփումից հետո հստակ թիվ ունենալ, թե քանի քաղաքացի է քվեարկել նույնականացման քարտերով: «Այն շահագրգիռ քաղաքական ուժերին, որոնք հետևողական են, հնարավորություն կտա իրենց վստահված անձանց, հանձնաժողովների նախագահների միջոցով անուն առ անուն ճշտել` նույն անուն ազգանունով ուրիշ անձ այլ ցուցակում եղե՞լ է, թե ոչ»,- ընդգծեց Սահակյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկը, որը վերաբերել է մատերը թանաքոտելուն նախաձեռնության հեղինակների կողմից չի ընդունվել: «Մենք ամփոփաթերթում ամբողջությամբ ընդրգկել ենք պարոն Զուրաբյանի առաջարկությունը, որպեսզի տեսանելի և հասկանալի լինի, թե դա իրենից ինչ հսկայական գործընթաց է ներկայացնում՝ սկսած դրա կարգավորման կարգերից, որը պետք է ընդունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, վերջացրած գնումների գործընթացից: Հիմնական խնդիրը, որ մենք տեսնում ենք այստեղ, ժամանակի հարցն է: Իմ անձնական տեսակետն էլ նշեմ, որ այդ տարբերակը ավելի հետադիմական երկրներին է հատուկ: Եվրոպական որևէ առաջադեմ երկիր այդ տարբերակից չի օգտվում: Աֆղանստանում և նմանատիպ երկրներում է կիրառվում այդ մեթոդը, որտեղ 70 տոկոս անգրագիտություն է, որ մարդիկ, չկարողանալով անուն ազգանուն կարդալ, այս տարբերակն են ընդունել»,- ընդգծեց Սահակյանը:

Այնուհետև հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով Լևոն Զուրաբյանի այն դիտարկմանը, թե նույնականացման քարտերով քվեարկելու օրենքը հերթական հնարավորությունն է ընտրական կեղծիքների գնալու համար, նկատեց, որ Հայաստանում ընտրություններն արդեն կազմակերպվում են բավականին գրագետ «Ես առիթ ունեցել եմ նշելու, որ մեր երկրում ընտրական ցուցակները, որոնք հիմնական ընտրակեղծիքների առիթը կարող են հանդիսանալ, 2005թ. ի վեր ձևավորվում և կազմվում են պետական մարմնի կողմից, որը պատասխանատու է այդ ցուցակների անճշտությունների համար, որի համար կա կոնկրետ պատասխանատվություն: Առիթ եմ ունեցել նշել նաև, որ այն վայրագ գործելակերպը, որը մենք ժառանգել ենք ոչ լավ օրից, փորձել ենք հասցնել այն մակարդակին, որ միջազգային դիտորդները արձանագրել են, որ ընտրական գործընթացներում առաջընթաց կա, որ այն խախտումները, որոնք եղել են, էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կանցկացվի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Օրենսդիրները ցանկանում են ընտրության հնարավորություն տալ նաև նույնականացման քարտ ունեցող ՀՀ քաղաքացիներին:

 

Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»