Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նույնականացման քարտերով քվեարկելու նախագծում նոր փոփոխություններ են կատարվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նույնականացման քարտերով քվեարկելու մասին օրենսդրական նախաձեռնության հեղինակները օրենքի նախագծում  քվեարկության գործընթացը վերահսկող նոր մեխանիզմ են սահմանել: ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ ռեժիմի ընթացքում առաջարկներ են ներկայացրել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունները: «Առաջարկները եղել են բազմաթիվ, քննարկումները շարունակվել են ու եղել են տևական: Մեր գործընկերները ներկայացրել են իրենց առաջարկները, որոնք տեղ են գտել նախագծի ամփոփաթերթում: Առաջարկների իմաստը կայանում է հետևյալում, որ պետք է ընտրացուցակներում նշումների սյունյակում նշվի, թե որ քաղաքացիներն են ընտրական գործընթացին մասնակցել նույնականացման քարտերով, այնուհետև դա հաշվառվի և արձանագրության մեջ նշվի, թե քանի հոգի են նույնականացման քարտով մասնակցել տվյալ տեղամասում»,-  ընդգծեց Սահակյանը՝ հավելելով, որ այդ առաջարկն ընդունվել է հեղինակների կողմից:

Հովհաննես Սահակյանը նշեց, որ օրենսդրական փաթեթում կատարված փոփոխությունը հնարավորություն կտա հանրաքվեի ամփոփումից հետո հստակ թիվ ունենալ, թե քանի քաղաքացի է քվեարկել նույնականացման քարտերով: «Այն շահագրգիռ քաղաքական ուժերին, որոնք հետևողական են, հնարավորություն կտա իրենց վստահված անձանց, հանձնաժողովների նախագահների միջոցով անուն առ անուն ճշտել` նույն անուն ազգանունով ուրիշ անձ այլ ցուցակում եղե՞լ է, թե ոչ»,- ընդգծեց Սահակյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկը, որը վերաբերել է մատերը թանաքոտելուն նախաձեռնության հեղինակների կողմից չի ընդունվել: «Մենք ամփոփաթերթում ամբողջությամբ ընդրգկել ենք պարոն Զուրաբյանի առաջարկությունը, որպեսզի տեսանելի և հասկանալի լինի, թե դա իրենից ինչ հսկայական գործընթաց է ներկայացնում՝ սկսած դրա կարգավորման կարգերից, որը պետք է ընդունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, վերջացրած գնումների գործընթացից: Հիմնական խնդիրը, որ մենք տեսնում ենք այստեղ, ժամանակի հարցն է: Իմ անձնական տեսակետն էլ նշեմ, որ այդ տարբերակը ավելի հետադիմական երկրներին է հատուկ: Եվրոպական որևէ առաջադեմ երկիր այդ տարբերակից չի օգտվում: Աֆղանստանում և նմանատիպ երկրներում է կիրառվում այդ մեթոդը, որտեղ 70 տոկոս անգրագիտություն է, որ մարդիկ, չկարողանալով անուն ազգանուն կարդալ, այս տարբերակն են ընդունել»,- ընդգծեց Սահակյանը:

Այնուհետև հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով Լևոն Զուրաբյանի այն դիտարկմանը, թե նույնականացման քարտերով քվեարկելու օրենքը հերթական հնարավորությունն է ընտրական կեղծիքների գնալու համար, նկատեց, որ Հայաստանում ընտրություններն արդեն կազմակերպվում են բավականին գրագետ «Ես առիթ ունեցել եմ նշելու, որ մեր երկրում ընտրական ցուցակները, որոնք հիմնական ընտրակեղծիքների առիթը կարող են հանդիսանալ, 2005թ. ի վեր ձևավորվում և կազմվում են պետական մարմնի կողմից, որը պատասխանատու է այդ ցուցակների անճշտությունների համար, որի համար կա կոնկրետ պատասխանատվություն: Առիթ եմ ունեցել նշել նաև, որ այն վայրագ գործելակերպը, որը մենք ժառանգել ենք ոչ լավ օրից, փորձել ենք հասցնել այն մակարդակին, որ միջազգային դիտորդները արձանագրել են, որ ընտրական գործընթացներում առաջընթաց կա, որ այն խախտումները, որոնք եղել են, էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կանցկացվի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Օրենսդիրները ցանկանում են ընտրության հնարավորություն տալ նաև նույնականացման քարտ ունեցող ՀՀ քաղաքացիներին:

 

Հետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանԷրդողան. Իսրայելի հարձակումները Սիրիայի և Լիբանանի վրա սպառնալիք են դարձել նաև Թուրքիայի համար Վալերի Ծառուկյանը հեռացել է «Ախմատից» Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ Իրանը պատրաստ է արձագանքել ԱՄՆ-ի հարվածներին Մեծ Բրիտանիայում դատավորներին պաշտոնապես թույլատրել են օգտագործել ԱԲ Խոշոր ավտովթար․ 5 վիրավորներից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր Խարդախություն Whatsapp-ի եւ Instagram-ի միջոցով. զգուշացում Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հուլիս ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունն զգուշացնում է ԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Պարսից ծոցի տարածաշրջանում էսկալացիայի ռիսկի մասին Քրեակատարողական համակարգում իրականացվել են լայնածավալ բարելավման աշխատանքներ Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցը հայտարարում է Երևանում կայանալիք աշխատաժողովի մասնակցության հայտերի ընդունումՍուպերհամակարգիչը նշե է ԱԱ-2026-ի ֆավորիտներին Երևանից դեպի Սևան ուղղությամբ ճանապարհահատված կփակվի երթևեկության համար Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԵթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանՈւկրաինան կարողացել է ապահովել լրացուցիչ ՀՕՊ համակարգեր և հրթիռներ․ Ուկրաինայի ԱԳՆ Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Իվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Երևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար «Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանԱպարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Վահագն Խաչատուրյան Չնայած նոր հարվածների սպառնալիքներին՝ ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները. Fox News Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասինJunius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով84 տարեկան հասկաում մահացել է դերասանուհի Լյուդմիլա Չուրսինան Արդարադատության նախարարությունը ամփոփել է 2025 թվականի բարեփոխումների արդյունքները Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում․ հերոս քաղաքների անուններից պոկել են ոսկեզօծ տառերը (տեսանյութ) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները հայտնաբերել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է (տեսանյութ) Քրեական անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում. ՔԿ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել Պուտինը միգրանտներին տուգանելու մասին օրենք է ստորագրել Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից Ըստ New York Times-ի՝ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններում շատ ավելի առաջընթաց փուլում են, քան ենթադրվում էր. Արտակ ԶաքարյանՈղբերգական դեպք. Ձորաղբյուրի տներից մեկում աշխատակիցներ են հոսանքահարվել, մեկը մաhացել է Մեկնարկում է երեխայի խնամքի նպաստների վճարման գործընթացը 12-ամյա աշակերտին քաղցրի միջոցով թմրանյութ են տվել. վիճակը ծանր է Ընդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ Պետրոսյան