Մոուրինյուի հերթական ակնարկն ու մեղադրանքը՝ ուղղված Կասիլյասին
МЕЖДУНАРОДНОЕ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ակնարկել է, որ «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասն իր դերակատարություն ունի Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի հասցեին հնչող քննադատությունների հարցում.
«Ինչո՞ւ են Իսպանիայում քննադատում Դավիդ Դե Խեային: Դուք չգիտե՞ք: Ես գիտեմ: Որովհետև մի ազդեցիկ անձնավորություն ցանկանում է վերադառնալ հավաքական:
Սակայն նրան դա չի հաջողվի, քանի որ Իսպանիայի հավաքականում է աշխարհի լավագույն դարպասապահը»,- Մոուրինյուի խոսքը մեջբերել է Goal.com-ը:
Պատասխանելով այն հարցին, թե ով է այդ ազդեցիկ աձնավորությունը՝ Մոուրինյուն նշել է հետևյալը.
«Ժամանակին նա ինձ դուր էր գալիս: Մենք միասին չեմպիոն ենք դարձել»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



