Մոուրինյուի հերթական ակնարկն ու մեղադրանքը՝ ուղղված Կասիլյասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ակնարկել է, որ «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասն իր դերակատարություն ունի Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի հասցեին հնչող քննադատությունների հարցում.
«Ինչո՞ւ են Իսպանիայում քննադատում Դավիդ Դե Խեային: Դուք չգիտե՞ք: Ես գիտեմ: Որովհետև մի ազդեցիկ անձնավորություն ցանկանում է վերադառնալ հավաքական:
Սակայն նրան դա չի հաջողվի, քանի որ Իսպանիայի հավաքականում է աշխարհի լավագույն դարպասապահը»,- Մոուրինյուի խոսքը մեջբերել է Goal.com-ը:
Պատասխանելով այն հարցին, թե ով է այդ ազդեցիկ աձնավորությունը՝ Մոուրինյուն նշել է հետևյալը.
«Ժամանակին նա ինձ դուր էր գալիս: Մենք միասին չեմպիոն ենք դարձել»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



