Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ 5-7 տոկոս գնանկումից հետո
ЭКОНОМИКАՆավթի համաշխարհային գները չորեքշաբթի երեկոյան աճել են 2-3 տոկոսով՝ հաջորդելով նախօերին գրանցված 5-7 տոկոս գնանկմանը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ մեջբերելով աճուրդի տվյալները, հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը երեկոյան ժամերին աճել է 2.54 տոկոսով՝ կազմելով 64.12 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Միևնույն ժամանակ տեխասյան WTI ապարնքանիշի նավթը 3.64 տոկոսի գնաճ է գրանցել՝ մեկ բարելի գինը հասցնելով 55.38 դոլարի:
Հիշեցնենք, որ նախօրեին գրանցված նավթի համաշխարհային գների անկման պատճառը շուկայում նավթի ավելցուկի մտավախությունն էր, որը պայմանավորված է նավթի համաշխարհային արդյունահանման ծավալների աճով և նավթահումքի պահանջարկի աճի տեմպերի թուլացմամբ:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
За два месяца девять лет восполнится? «Паст»
3
Когда земля уходит из-под ног: «Паст»
4
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
5
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»



