Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ 5-7 տոկոս գնանկումից հետո
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի համաշխարհային գները չորեքշաբթի երեկոյան աճել են 2-3 տոկոսով՝ հաջորդելով նախօերին գրանցված 5-7 տոկոս գնանկմանը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ մեջբերելով աճուրդի տվյալները, հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը երեկոյան ժամերին աճել է 2.54 տոկոսով՝ կազմելով 64.12 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Միևնույն ժամանակ տեխասյան WTI ապարնքանիշի նավթը 3.64 տոկոսի գնաճ է գրանցել՝ մեկ բարելի գինը հասցնելով 55.38 դոլարի:
Հիշեցնենք, որ նախօրեին գրանցված նավթի համաշխարհային գների անկման պատճառը շուկայում նավթի ավելցուկի մտավախությունն էր, որը պայմանավորված է նավթի համաշխարհային արդյունահանման ծավալների աճով և նավթահումքի պահանջարկի աճի տեմպերի թուլացմամբ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



