Գերմանիայում դեռահասը վարորդական իրավունք ձեռք բերելուց 49 րոպե անց զրկվել է դրանից
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Հեմեր քաղաքում 18-ամյա դեռահասը վարորդական իրավունքի քննությունից վերադառնալիս կանգնեցվել է ոստիկանության կողմից և վարորդական իրավունքը ստանալուց 49 րոպե անց զրկվել դրանից, գրում է BBC-ն: Նա թույլատրվածից գրեթե երկու անգամ արագ է երթևեկել:
«Կան բաներ, որ հավերժ են, և կան բաներ, որ մեկ ժամ էլ չեն տևում», - գրել են ոստիկաններն իրենց արձանագրությունում:
Տղան մեքենայում չորս ընկերների հետ է եղել: Ըստ ոստիկանների՝ նա, հավանաբար, փորձել է զարմացնել ընկերներին իր վարորդական հմտությամբ, իսկ փոխարենը նրանից 4 շաբաթով վերցրել են վարորդական իրավունքը: Ի լրումն այդ ամենի՝ նա «ձեռք է բերել» 200 դոլարի տուգանք և երկու նկատողություն:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



