Գերմանիայում դեռահասը վարորդական իրավունք ձեռք բերելուց 49 րոպե անց զրկվել է դրանից
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Հեմեր քաղաքում 18-ամյա դեռահասը վարորդական իրավունքի քննությունից վերադառնալիս կանգնեցվել է ոստիկանության կողմից և վարորդական իրավունքը ստանալուց 49 րոպե անց զրկվել դրանից, գրում է BBC-ն: Նա թույլատրվածից գրեթե երկու անգամ արագ է երթևեկել:
«Կան բաներ, որ հավերժ են, և կան բաներ, որ մեկ ժամ էլ չեն տևում», - գրել են ոստիկաններն իրենց արձանագրությունում:
Տղան մեքենայում չորս ընկերների հետ է եղել: Ըստ ոստիկանների՝ նա, հավանաբար, փորձել է զարմացնել ընկերներին իր վարորդական հմտությամբ, իսկ փոխարենը նրանից 4 շաբաթով վերցրել են վարորդական իրավունքը: Ի լրումն այդ ամենի՝ նա «ձեռք է բերել» 200 դոլարի տուգանք և երկու նկատողություն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



