Ջրի վրա լողացող հյուրանոցի սենյակները կարող են ինքնուրույն առանձնանալ, լողալ, ապա ընթրիքի ժամին վերադառնալ (նկարներ)
ЛАЙФՍերբական Salt & Water դիզայներական ստուդիան ներկայացրել է լողացող հյուրանոց, որի համարներն առանձնանում են հիմնական հարթակից և ազատ լողում հատկացված ջրային տարածքում, վերադառնում են միայն երեկոյան՝ հիմնական տախտակամածում ընթրելու համար, գրում է Daily Mail-ը։
Հյուրանոցն իր այցելուներին թույլ է տալիս վայելել հանգիստը, միևնույն ժամանակ տալիս է շքեղ հյուրանոցային համարների ընտրություն։
Ճարտարապետական յուրահատուկ դիզայնն արժանացել է Yacht Design Award մրցանակի, իսկ կոնցեպտի ապագա գնորդները կկարողանան այն փոփոխել՝ ըստ իրենց ցանկության։
Ըստ դիզայներների՝ նրանք փորձել են հնարավորություն ընձեռել ապագա այցելուներին մոտ զգալու բնությանը և վայելելու շրջակայքի գեղեցկությունը։







Աղբյուրը` Tert.am
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах
3
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России



