Ջրի վրա լողացող հյուրանոցի սենյակները կարող են ինքնուրույն առանձնանալ, լողալ, ապա ընթրիքի ժամին վերադառնալ (նկարներ)
LIFEՍերբական Salt & Water դիզայներական ստուդիան ներկայացրել է լողացող հյուրանոց, որի համարներն առանձնանում են հիմնական հարթակից և ազատ լողում հատկացված ջրային տարածքում, վերադառնում են միայն երեկոյան՝ հիմնական տախտակամածում ընթրելու համար, գրում է Daily Mail-ը։
Հյուրանոցն իր այցելուներին թույլ է տալիս վայելել հանգիստը, միևնույն ժամանակ տալիս է շքեղ հյուրանոցային համարների ընտրություն։
Ճարտարապետական յուրահատուկ դիզայնն արժանացել է Yacht Design Award մրցանակի, իսկ կոնցեպտի ապագա գնորդները կկարողանան այն փոփոխել՝ ըստ իրենց ցանկության։
Ըստ դիզայներների՝ նրանք փորձել են հնարավորություն ընձեռել ապագա այցելուներին մոտ զգալու բնությանը և վայելելու շրջակայքի գեղեցկությունը։







Աղբյուրը` Tert.am
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



