Գերմանիայի ներքին գործերի նախարարը մտադիր է վաղաժամ լքել պաշտոնը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարար և «Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցության նախագահ Հորսթ Զեեհոֆերը մտադիր է վաղաժամ լքել իր պաշտոնները, գրում է Bild-ը:
Պարբերականի տվյալներով՝ այս մասին Զեեհոֆերը հայտարարել է Մյունխենում կայացած «Քրիստոնեա-սոցիալական միության» 4-ժամյա նիստի ժամանակ, սակայն նա ընգծել է, որ իր մտադրություններն ավելի մանրամասն կներկայացնի հաջորդ շաբաթ:
Նշվում է, որ կուսակցության նոր նախագահ կընտրվի 2019 թվականի սկզբին՝ արտահերթ նիստի ժամանակ: Միևնույն ժամանակ առայժմ հայտնի չէ, թե երբ Զեեհոֆերը կթողնի ներքին գործերի նախարարի պաշտոնը:
Այնուամենայնիվ, Զեեհոֆերի խոսքով, «2019-ը «Քրիստոնեա-սոցիալական միության» համար թարմացման տարի է դառնալու»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



