Գերմանիայի ներքին գործերի նախարարը մտադիր է վաղաժամ լքել պաշտոնը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարար և «Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցության նախագահ Հորսթ Զեեհոֆերը մտադիր է վաղաժամ լքել իր պաշտոնները, գրում է Bild-ը:
Պարբերականի տվյալներով՝ այս մասին Զեեհոֆերը հայտարարել է Մյունխենում կայացած «Քրիստոնեա-սոցիալական միության» 4-ժամյա նիստի ժամանակ, սակայն նա ընգծել է, որ իր մտադրություններն ավելի մանրամասն կներկայացնի հաջորդ շաբաթ:
Նշվում է, որ կուսակցության նոր նախագահ կընտրվի 2019 թվականի սկզբին՝ արտահերթ նիստի ժամանակ: Միևնույն ժամանակ առայժմ հայտնի չէ, թե երբ Զեեհոֆերը կթողնի ներքին գործերի նախարարի պաշտոնը:
Այնուամենայնիվ, Զեեհոֆերի խոսքով, «2019-ը «Քրիստոնեա-սոցիալական միության» համար թարմացման տարի է դառնալու»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



