Բրազիլիայում տեղի ունեցած սողանքի հետևանքով 14 մարդ է մահացել (լուսանկարներ)
МЕЖДУНАРОДНОЕԲրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգի Նիտերոյ քաղաքում սողանք է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել: Ինչպես հաղորդում է Globo-ն, նրանց թվում նաև երեխաներ կան:
Սողանքը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան: Տարերային աղետի հետևանքով 9 բնակելի տուն և պիցերիայի շենք է վնասվել: Հարյուրավոր փրկարարներ և կամավորներ անմիջապես սկսել են որոնողական աշխատանքները:
Նրանց հաջողվել է 11 մարդու կյանք փրկել, դեռևս 4 մարդ անհետ կորած է համարվում:
Ինչպես հաղորդվում է, փլուզման պատճառ կարող էին դառնալ հորդառատ անձրևները: Երկրի իշխանությունները նախօրեին նախազգուշացրել էին բնակչությանը սպառնացող վտանգի մասին:



1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



