Բրազիլիայում տեղի ունեցած սողանքի հետևանքով 14 մարդ է մահացել (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSԲրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգի Նիտերոյ քաղաքում սողանք է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել: Ինչպես հաղորդում է Globo-ն, նրանց թվում նաև երեխաներ կան:
Սողանքը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան: Տարերային աղետի հետևանքով 9 բնակելի տուն և պիցերիայի շենք է վնասվել: Հարյուրավոր փրկարարներ և կամավորներ անմիջապես սկսել են որոնողական աշխատանքները:
Նրանց հաջողվել է 11 մարդու կյանք փրկել, դեռևս 4 մարդ անհետ կորած է համարվում:
Ինչպես հաղորդվում է, փլուզման պատճառ կարող էին դառնալ հորդառատ անձրևները: Երկրի իշխանությունները նախօրեին նախազգուշացրել էին բնակչությանը սպառնացող վտանգի մասին:



1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



