Տաջիկստանի բանտում խռովության արդյունքում 13 մարդ է սպանվել
МЕЖДУНАРОДНОЕՏաջիկստանի Խուջանդ քաղաքում խիստ ռեժիմի գաղութում տեղի ունեցած խռովության արդյունքում 13 մարդ է սպանվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրին:
«Խուջանդում խիստ ռեժիմի գաղութում տեղի ունեցած խռովության արդյունքում 13 մարդ է զոհվել», — ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով, բանտարկյալներից մեկին, ով, ինչպես նշվում է ԻՊ անդամ է, հաջողվել է զինաթափել գաղութի բանտապահին:
Այնուհետ նա կրակ է բացել վերակացուների եւ անվտանգության ծառայության այլ աշխատակիցների վրա:
Նշվում է, որ ավելի ուշ բանտարկյալները գրավել են գաղութի մասնաշենքերից մեկը:
Սոգդի մարզի ՆԳ վարչության հատուկ նշանակության ջոկատը ճնշել է խռովությունը: Ներկայումս դեպքի վայրում աշխատում են մասնագետները, միջադեպի պատճառվերը պարզվում են:
1
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
2
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
3
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



