Տաջիկստանի բանտում խռովության արդյունքում 13 մարդ է սպանվել
INTERNATIONAL NEWSՏաջիկստանի Խուջանդ քաղաքում խիստ ռեժիմի գաղութում տեղի ունեցած խռովության արդյունքում 13 մարդ է սպանվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրին:
«Խուջանդում խիստ ռեժիմի գաղութում տեղի ունեցած խռովության արդյունքում 13 մարդ է զոհվել», — ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով, բանտարկյալներից մեկին, ով, ինչպես նշվում է ԻՊ անդամ է, հաջողվել է զինաթափել գաղութի բանտապահին:
Այնուհետ նա կրակ է բացել վերակացուների եւ անվտանգության ծառայության այլ աշխատակիցների վրա:
Նշվում է, որ ավելի ուշ բանտարկյալները գրավել են գաղութի մասնաշենքերից մեկը:
Սոգդի մարզի ՆԳ վարչության հատուկ նշանակության ջոկատը ճնշել է խռովությունը: Ներկայումս դեպքի վայրում աշխատում են մասնագետները, միջադեպի պատճառվերը պարզվում են:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



