Մոնակոյում ձերբակալվել է ռուսաստանցի միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանցի գործարար, «Մոնակո» ֆուտբոլային ակումբի նախագահ Դմիտրի Ռիբոլովլևը ձերբակալվել է Մոնակոյի իշխանությունների կողմից՝ կոռուպցիայի գործով հարցաքննվելու համար: Այս մասին հաղորդում է Le Monde թերթը:
Պարբերականի տվյալներով՝ միլիարդատերը ձերբակալվել է Մոնակայում այսօր առավոտյան: Բացի դրանից, իրավապահները խուզարկել են նրա La Belle Epoque ամառանոցը:
Ինչպես հաղորդում է թերթը, գործարարը ձերբակալվել է դեռ մեկ տարի առաջ դատախազության սկսած գործի շրջանակներում: Այս պահի դրությամբ Ռիբոլովլևը գործի ևս մի քանի մասնակցի հետ շարունակում է մնալ կալանքի տակ:
Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսությունն առայժմ գործարարի ձերբակալման վերաբերյալ որևէ տեղեկություն չի ստացել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



