Մոնակոյում ձերբակալվել է ռուսաստանցի միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը
INTERNATIONAL NEWSՌուսաստանցի գործարար, «Մոնակո» ֆուտբոլային ակումբի նախագահ Դմիտրի Ռիբոլովլևը ձերբակալվել է Մոնակոյի իշխանությունների կողմից՝ կոռուպցիայի գործով հարցաքննվելու համար: Այս մասին հաղորդում է Le Monde թերթը:
Պարբերականի տվյալներով՝ միլիարդատերը ձերբակալվել է Մոնակայում այսօր առավոտյան: Բացի դրանից, իրավապահները խուզարկել են նրա La Belle Epoque ամառանոցը:
Ինչպես հաղորդում է թերթը, գործարարը ձերբակալվել է դեռ մեկ տարի առաջ դատախազության սկսած գործի շրջանակներում: Այս պահի դրությամբ Ռիբոլովլևը գործի ևս մի քանի մասնակցի հետ շարունակում է մնալ կալանքի տակ:
Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսությունն առայժմ գործարարի ձերբակալման վերաբերյալ որևէ տեղեկություն չի ստացել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



