ԵՄ-ն վերահաստատեց հանձնառությունը Իրանի հետ միջուկային գործարքին
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունը Իրանի հետ միջուկային գործարքի մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն չի տեսնում, հանձնառու Է դրա կատարմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին հայտարարել Է ԵՄ-ի գործադիր կոլեգիայի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
«Մենք լիովին հանձնառու ենք մնում իրանական միջուկային գործարքին, եւ դա անելու ենք, քանի դեռ Իրանն այն կատարում Է: Սա այժմ արդեն 12-րդ անգամ հաստատել Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը, որը միակ ինստիտուտն Է կոմպետենտ գնահատական տալու համար»,- Բրյուսելում ասել Է նա լրագրողներին:
Սհինասի խոսքով՝ ԵՄ-ն միջազգային գործընկերների հետ համատեղ «աշխատում Է, որպեսզի գործարքը պահպանի», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



