ԵՄ-ն վերահաստատեց հանձնառությունը Իրանի հետ միջուկային գործարքին
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը Իրանի հետ միջուկային գործարքի մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն չի տեսնում, հանձնառու Է դրա կատարմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին հայտարարել Է ԵՄ-ի գործադիր կոլեգիայի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
«Մենք լիովին հանձնառու ենք մնում իրանական միջուկային գործարքին, եւ դա անելու ենք, քանի դեռ Իրանն այն կատարում Է: Սա այժմ արդեն 12-րդ անգամ հաստատել Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը, որը միակ ինստիտուտն Է կոմպետենտ գնահատական տալու համար»,- Բրյուսելում ասել Է նա լրագրողներին:
Սհինասի խոսքով՝ ԵՄ-ն միջազգային գործընկերների հետ համատեղ «աշխատում Է, որպեսզի գործարքը պահպանի», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
3
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



