Գյումրիում շմոլ գազից քաղաքացիներ են թունավորվել
ОБЩЕСТВОՆոյեմբերի 2-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից հարցականով» բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Ռոզա Կ.-ն: Նա մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ նույն օրը, ժամը 14.00-ից 21.00-ի սահմաններում, իր 10-ամյա դստեր հետ գտնվել են 1990 թ. ծնված Ջուլիետա Մ.-ի բնակարանում, որտեղ գազի թերայրումից առաջացած շմոլ գազից թունավորվել են, ինչի հետևանքով ինքը, դուստրը, Ջուլիետա Մ.-ն և նրա 2 դուստրերը տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение



