Գյումրիում շմոլ գազից քաղաքացիներ են թունավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 2-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից հարցականով» բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Ռոզա Կ.-ն: Նա մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ նույն օրը, ժամը 14.00-ից 21.00-ի սահմաններում, իր 10-ամյա դստեր հետ գտնվել են 1990 թ. ծնված Ջուլիետա Մ.-ի բնակարանում, որտեղ գազի թերայրումից առաջացած շմոլ գազից թունավորվել են, ինչի հետևանքով ինքը, դուստրը, Ջուլիետա Մ.-ն և նրա 2 դուստրերը տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



