Ավտովթար Աբովյան քաղաքում. կա տուժած
ОБЩЕСТВОՆոյեմբերի 1-ին, ժամը 20:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնու խճուղու թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero iO» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1970 թ.) և «ԶԻԼ-130» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Մ.-ն հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



