Ավտովթար Աբովյան քաղաքում. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 1-ին, ժամը 20:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնու խճուղու թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero iO» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1970 թ.) և «ԶԻԼ-130» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Մ.-ն հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



