Մոուրինյո. Մարտիալն իր տաղանդը ցուցադրել է մեկ կամ երկու տարի առաջ
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է թիմի ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալին, որը նախկինում քիչ խաղաժամանակ էր ստանում:
«Մարտիալը բնական տաղանդ ունի: Նա դա ցույց է տվել մեկ կամ երկու տարի առաջ, բայց հիմա նա ուժեղացնում է իր դերը թիմում: Ես գոհ եմ խաղացողներից, որոնք շարունակում են կատարելագործվել: Եղել են ծանր փուլեր, քանի որ ես միշտ ավելին եմ պահանջում ախղացողից: Բայց հիմա ես գոհ եմ Մարտիալի խաղից: Ծանր աշխատանքը միշտ վարձատրվում է: Խաղացողները պետք է չհանձնվեն եւ ցույց չտան իրենց թուլությունները»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
«Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության խաղում Մարտիալը դարձել էր գոլի հեղինակ, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 2:1 հաշվով:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



