Մոուրինյո. Մարտիալն իր տաղանդը ցուցադրել է մեկ կամ երկու տարի առաջ
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է թիմի ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալին, որը նախկինում քիչ խաղաժամանակ էր ստանում:
«Մարտիալը բնական տաղանդ ունի: Նա դա ցույց է տվել մեկ կամ երկու տարի առաջ, բայց հիմա նա ուժեղացնում է իր դերը թիմում: Ես գոհ եմ խաղացողներից, որոնք շարունակում են կատարելագործվել: Եղել են ծանր փուլեր, քանի որ ես միշտ ավելին եմ պահանջում ախղացողից: Բայց հիմա ես գոհ եմ Մարտիալի խաղից: Ծանր աշխատանքը միշտ վարձատրվում է: Խաղացողները պետք է չհանձնվեն եւ ցույց չտան իրենց թուլությունները»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
«Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության խաղում Մարտիալը դարձել էր գոլի հեղինակ, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 2:1 հաշվով:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



