Լեհերի մեծ մասը դեմ է փախստականների ընդունմանը
МЕЖДУНАРОДНОЕԼեհաստանի քաղաքացիների մեծ մասը դեմ է երկրի տարածքում փախստականների տեղակայմանը: Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության լեհական կենտրոնի (CBOS) անցկացրած հարցման արդյունքները:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, հարցմանը 1.114 մարդ է մասնակցել:
Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից ժամանող փախստականներին Եվրոպայում ընդունելուն դեմ է արտահայտվել հարցվածների 51%-ը, կողմ՝ 43%-ը: Մասնագետները վերլուծել են նաեւ համացանցում փախստականների թեմայով արված հրապարակումներն ու մեկնաբանությունները: Պարզվել է, որ դրանց հեղինակների 81%-ը դեմ է փախստականներին ընդունելուն:
Մեկնաբանություններում թշնամանքի հիմնական պատճառն այլ կրոնն ու մշակույթն են: Լեհերը մտավախություն ունեն, որ փախստականները չեն հարգի լեհական աշխարհիկ եւ կրոնական ավանդույթները:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



