Լեհերի մեծ մասը դեմ է փախստականների ընդունմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանի քաղաքացիների մեծ մասը դեմ է երկրի տարածքում փախստականների տեղակայմանը: Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության լեհական կենտրոնի (CBOS) անցկացրած հարցման արդյունքները:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, հարցմանը 1.114 մարդ է մասնակցել:
Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից ժամանող փախստականներին Եվրոպայում ընդունելուն դեմ է արտահայտվել հարցվածների 51%-ը, կողմ՝ 43%-ը: Մասնագետները վերլուծել են նաեւ համացանցում փախստականների թեմայով արված հրապարակումներն ու մեկնաբանությունները: Պարզվել է, որ դրանց հեղինակների 81%-ը դեմ է փախստականներին ընդունելուն:
Մեկնաբանություններում թշնամանքի հիմնական պատճառն այլ կրոնն ու մշակույթն են: Լեհերը մտավախություն ունեն, որ փախստականները չեն հարգի լեհական աշխարհիկ եւ կրոնական ավանդույթները:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



