Աֆղանստանում ընտրությունների առաջին օրը շուրջ 200 հարձակման հետեւանքով սպանվել է 38 մարդ
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանում խորհրդարանական ընտրությունների առաջին օրը շուրջ 200 հարձակման հետեւանքով սպանվել է 27 խաղաղ բնակիչ եւ անվտանգության ծառայության 11 աշխատակից, փոխանցում է Associated Press-ը:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ հարձակումների հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել ավելի քան 100 մարդ:
Անկախ ընտրական հանձնաժողովի նախագահ Աբդուլ Բադի Սայաթը հայտնել է, որ երկրում խորհրդարանական ընտրությունների առաջին օրը գրանցված 8,8 մլն ընտրողներից քվեարկել է 3 մլն-ից ավելին:
Ընտրություններին ամենամեծ մասնակցությունը գրանցվել է Քաբուլում, իսկ ամենաքիչ մասնակցությունը՝ Ուրուզգան նահանգում:
Կիրակի ընտրությունները կանցկացվեն եւս 401 ընտրական տեղամասերում, որոնցից 45-ը Քաբուլում են:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



