Աֆղանստանում ընտրությունների առաջին օրը շուրջ 200 հարձակման հետեւանքով սպանվել է 38 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանում խորհրդարանական ընտրությունների առաջին օրը շուրջ 200 հարձակման հետեւանքով սպանվել է 27 խաղաղ բնակիչ եւ անվտանգության ծառայության 11 աշխատակից, փոխանցում է Associated Press-ը:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ հարձակումների հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել ավելի քան 100 մարդ:
Անկախ ընտրական հանձնաժողովի նախագահ Աբդուլ Բադի Սայաթը հայտնել է, որ երկրում խորհրդարանական ընտրությունների առաջին օրը գրանցված 8,8 մլն ընտրողներից քվեարկել է 3 մլն-ից ավելին:
Ընտրություններին ամենամեծ մասնակցությունը գրանցվել է Քաբուլում, իսկ ամենաքիչ մասնակցությունը՝ Ուրուզգան նահանգում:
Կիրակի ընտրությունները կանցկացվեն եւս 401 ընտրական տեղամասերում, որոնցից 45-ը Քաբուլում են:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



